Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողները կազմակերպել էին Ա.Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին նվիրված գրական երեկո: Միջոցառմանը մասնակցում էին բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողները:
Մեծ բանաստեղծի կյանքին և գեղարվեստական ժառանգությանը նվիրված գրական կոմպոզիցիան ուղեկցվում էր տեսասահիկով, ինչպես նաև երաժշտությամբ. հնչեցին հատվածներ Պուշկինի ստեղծագործությունների հիման վրա գրված երաժշտական երկերից:
Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Պրոֆեսոր Ստելլա Նուրալովայի նախաձեռնությամբ կազմակերված գրական երեկոն շարունակվեց դասախոսների և ուսանողների քննարկումով: