ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրիգոր Նարեկացին՝ ՕԼՖ-ի ուսանողների մեկնաբանմամբ
01.04.2016
Գրիգոր Նարեկացին՝ ՕԼՖ-ի ուսանողների մեկնաբանմամբ

Օտար լեզուների ֆակուլտետի Գերմանական լեզուների ամբիոնի դասախոս Սիրարփի Կարապետյանի նախաձեռնությամբ և 1-ին և 4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Սիրեցէ՛ք զմիմեանս» խորագիրը կրող ցերեկույթ` նվիրված Սբ. Գրիգոր Նարեկացուն:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին Նարեկացու կյանքն ու ստեղծագործությունը` առանձնահատուկ անդրադարձ կատարելով, համաշխարհային գրականության գագաթներից մեկին` «Մատյան ողբերգության» պոեմին:

Ներկայացվեցին պոեմի թարգմանությունները, ուսանողները աղոթեցին հայերեն և անգլերեն, որովհետև Մատյանի յուրաքանչյուր տող մի սրտառուչ աղոթք է առ Աստված:

Պոեմի հուզիչ, դրամատիկ պահերով հարուստ միջոցառումն ավարտվեց լավատեսության հաղթանակով, փրկության և աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով: Ցերեկույթի ավարտին ներկաները միասին Տերունական աղոթքով դիմեցին առ Աստված՝ մարդկության փրկության հավատով: