ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրքեր՝ Բանասիրական ֆակուլտետի լավագույն շրջանավարտներին
02.06.2022
Գրքեր՝ Բանասիրական ֆակուլտետի լավագույն շրջանավարտներին

Ամեն տարի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն ավարտական կուրսերի՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին նվիրում է գրքեր։

Չխախտելով լավագույններին գնահատելու ավանդույթը՝ այս տարի էլ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շրջանավարտներին նվիրեց մեծարժեք գրքեր։

Վերջինս բանասերներին հանձնեց Ռոպէր Հատտեճյանի «Հուշատետր» հատորների հավաքածուից, Զարեհ Խրախունու բանաստեղծական ժողովածուներից և «Սփյուռք» կենտրոնի գիտական աշխատող, դոցենտ Քնարիկ Աբրահամյանի՝ պոլսահայ գրողներին նվիրված մենագրությունից օրինակներ։ 

Ի դեպ, պոլսահայ հեղինակների ընտրությունը խորհրդանշական է․ այս տարվա սեպտեմբերին «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը և Մանկավարժական համալսարանը 100-ամյակի շրջանակներում կազմակերպում են համահայկական գիտաժողով՝ «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարակեսից մինչև մեր օրերը» խորագրով: