Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հեղինակած «ՀՀ հանրակրթության զարգացման հեռանկարները» գրքույկի քննարկումը:
Վերջերս լույսընծայված գրքույկում ազգային գաղափարախոսության համատեքստում քննարկվում են հանրակրթության զարգացման խնդիրները, սահմանվում դրա նպատակներն ու բովանդակությունը՝ տվյալ հանրությանը բնորոշ յուրահատկություններով:
ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում վերհանեցին նաև հանրակրթության ներկա վիճակի վերաբերյալ մի շարք հիմնախնդիրներ: