ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաղթական գավաթ՝ վոլեյբոլի մրցաշարում
03.11.2016
Հաղթական գավաթ՝ վոլեյբոլի մրցաշարում

Մանկավարժական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականը մասնակցեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի «Ռեկտորի գավաթ» առաջնությանը: 

Նախորդ խաղերում գրանցած հաջողությունների շնորհիվ ՀՄՊՀ-ի վոլեյբոլի աղջիկների թիմը հայտնվեց եզրափակչում:

Եզրափակիչ վճռորոշ խաղում աբովյանականները մրցեցին ՄՊՄՀ-ի Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետի թիմի հետ: Գրանցելով 3:2 հաշիվը՝ Մանկավարժական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականը նվաճեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի գավաթը: