Ապրիլի 10-13-ը Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա «Սայաթ-Նովա 2017» երաժիշտ-կատարողների հանրապետական 2-րդ մրցույթ- փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթություն մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի 3-րդ և 5-րդ կուրսերի ուսանողուհիներ Լիլիթ Բադոյանն ու Նարինե Բաբայանը:
Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում» և Ծովինար Հովհաննիսյանի «Արագ պար» ստեղծագործությունները քանոնահարուհիներին մրցույթ-փառատոնում ապահովեցին մրցանակային 1-ին տեղը: