ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցում են․․․
29.01.2024
Համագործակցում են․․․

Շարունակվում է ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի և Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի համագործակցությունը: Այս անգամ երկու կրթօջախներին միավորել էր հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակը:

Մեծանուն հային էր նվիրված «Անցյալը ներկայացված» խորագիրը կրող ցերեկույթը՝ ՀՊՄՀ շրջանավարտ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշիկ Կիրակոսյանի, տարրական, միջին դասարանների աշակերտների ջանքերով և դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի նախաձեռնությամբ։ Ասմունք, երգ, բեմականացում, հետազոտական աշխատանք. այս ամենը մեկ միջոցառման շրջանակում:

«Պարույր Սևակի ստեղծագործությունը ազգային հարստություն է: Նա ապրում է, քանի դեռ աշակերտների շուրթերից հնչում են նրա անմահ երգերը»,- ցերեկույթի ավարտին նշեց Բանասիրական ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Նաիրա Խաչատրյանը: Վերջինս ձեռնարկի շրջանակներում հանդես եկավ բաց դասախոսությամբ։ 

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան, պորֆեսոր Աշոտ Գալստյանն էլ իր խոսքում ընդգծեց դպրոց-բուհ համագործակցության կարևորությունը և հույս հայտնեց, որ փոխադարձ այցելությունները շարունակական կլինեն: