ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցում են ուսանողական խորհուրդները
16.11.2022
Համագործակցում են ուսանողական խորհուրդները

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի համագործակցությունը տարբեր կառույցների հետ շարունակական է։ Մանկավարժական համալսարանում էին հյուրընկալվել պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ուսանողական խորհրդի անդամները։

ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց կառույցի աշխատանքները, գործունեությունը, իսկ կենտրոնական ուսանողական խորհրդի անդամներն ու ակտիվ ուսանողները՝ ակումբ-հանձնաժողովներն ու դրանց գործառույթները:

Իրենց գործունեությունը ներկայացրին նաև բժշկական քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Հրանուշ Մանուկյանն ու քոլեջի սաները․ փոխանակվեցին ունեցած փորձով։

«Որպես փորձառու ուսանողական կառույց՝ ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը տարբեր համատեղ ծրագրերի շրջանակում կաջակցի քոլեջի ուսանողներին՝ կիսվելով հարուստ փորձով, գիտելիքներով։ Նման ձևաչափով համագործակցությունը, որպես կանոն, փոխարդյունավետ է»,- old.aspu.am-ին վստահեցրեց Պարույր Գալստյանը։

Բժշկական քոլեջի սաներն էլ ընդգծեցին՝ բուհը հետաքրքրել է իր բազմապրոֆիլ մասնագիտություններով․ հանդիպումն արդյունավետ էր նաև մասնագիտական կողմնորշման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա ծրագրերը․ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակական դարձնելու վերաբերյալ։