ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր՝ ներառական կրթության համատեսքստում
29.03.2022
Համագործակցության հուշագիր՝ ներառական կրթության համատեսքստում

Այսօր Մանկավարժական համալսարանի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին Հատուկ և ներառական կրթության ֆալկուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը և « Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի ղեկավար Գուրգեն Զուրնաչյանը:

Հուշագիրը հնարավորություն կտա համատեղ իրականացնել հետազոտական աշխատանքներ, կազմակերպել ուսանողների գործնական, ուսումնական գործընթացները,  սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ: Հուշագրի համաձայն՝ կիրականացվի նաև ուսումնական գրականության փորձաքննություն, մասնագիտական խորհրդատվություն՝ ներառական կրթության համատեսքստում:

old.aspu.am-ի հետ զրույցում՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը կարևորեց համագործակցությունը՝ նշելով, որ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ն մեր երկրի այն եզակի կառույցներից է, որ աջակցում է մտավոր խնդիրներ ունեցող չափահասների սոցիալական ինտեգրմանը, մտավոր ու ֆիզիկական կարողությունների զարգացմանը: Մեր երկրում նման խնդիրներով մարդկանց հնարավորությունները սահմանափակ են, պահանջմուքներն էլ լիարժեքորեն բացահայտված չեն: Կառույցի հետ համագործակցությունը ֆակուլտետի ուսանողներին հնարավորություն կտա մասնագիտական ոլորտում կատարել հետազոտական աշխատանքեր և ուսումնասիրություններ»:

Նշենք, որ հավատարիմ մնալով իր առաքելությանը և մշտապես կարևորելով զարգացման խանգարումներ ունեցող անձանց իրավունքներն ու հնարավորությունները, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ղեկավար կազմն ու ուսանողները, Դաունի համախտանիշի միջազգային օրվա առիթով, հյուրընկալվել էին «Երջանկության ճանապարհ» ՀԿ /Hayastan All Armenian Fund/ Հայաստան համահայկական հիմնադրամում: Մասնագիտականի քննարկումների արդյունքում որոշվեց առավել սերտացնել գործընկերային հարաբերությունները և կնքել համագործակցության հուշագիր: