Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Յարոսլավի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին համալսարանի ռեկտոր Միխայել Գրուզդևը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Խոդիրովը և ռեկտորի խորհրդական Սերգեյ Սոբոլյովը։
ՀՊՄՀ-ում Յարոսլավի պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմը գործնական հանդիպում ունեցավ բուհի ՈՒսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանի, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի և Միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Մանկավարժական համալսարանում իրականացվող միջազգային, ինչպես նաև ուսանողների շարժունության ծրագրերը, բուհի գիտա-կրթական համագործակցությունները։
Քննարկվեցին մանկավարժական երկու բուհերի միջև հետագա համագործակցության շրջանակները, նախանշվեցին ժամկետներ։