ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության նոր հուշագիր
16.12.2021
Համագործակցության նոր հուշագիր

Այսօր ՀՊՄՀ-ի և Ստավրոպոլի պետական մանկավարժական ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն՝ երկու բուհերը կիրականացնեն գիտնականների, դասախոսական կազմի և ուսանողների փոխանակում, կհամագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ հատուկ և ներառական կրթության, ռուսաց լեզվի  ոլորտներում:

Համագործակցության շրջանակներում՝ համալսարանները կիրագործեն նաև համատեղ ուսումնական ծրագրեր և գիտահետազոտական աշխատանքներ։

Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով՝ նախատեսվում է կազմակերպել դասախոսություններ, գիտաժողովներ, սիմպոզիումներ, վերապատրաստումներ, սեմինարներ՝ բուհերի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ օրերս Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Երկլեզու համալսարանական հարթակի կազմակերպման փորձ» խորագրով աշխատաժողով:

ՀՊՄՀ-ի և Ստավրոպոլի պետական մանկավարժական ինստիտուտի համատեղ ձեռնարկին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, լեզվի պահպանման խնդիրներով մտահոգ մասնագետներ տարբեր հաստատություններից։

Ֆորումը նվիրված էր ռուսաց և մայրենի լեզուների առաջընթացին, դրանց բովանդակության մեջ նոր մեթոդների ներդրմանը: