ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցություն Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանի հետ
23.03.2016
Համագործակցություն Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանի հետ

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանների միջև ստորագրվեց երկկողմանի համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությանն ու ակադեմիական փոխանակմանը.այն վավերացրին հաստատությունների ռեկտորներ Ռուբեն Միրզախանյանն ու Սուրոմի Սաբոլչը:

ՀՊՄՀ-ի ռեկտորը կարևորեց Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկի հետ համագործակցությունը՝ նկատելով, որ համալսարանը դեռևս 2013 թվականին արժանացել է ազգային գերազանցության կառավարական տիտղոսի:

Ռուբեն Միրզախանյանը ուրախությամբ նշեց, որ այսօր երկու բուհերի ուսանողներին և պրոֆեսորներին ընդունել ու իր հայրապետական օրհնանքն է հղել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը.«Մենք մեծ խորհուրդ և իմաստ ենք տեսնում, որ համագործակցության սկիզբը նախորդեց Հռոմի պապի՝ Հայաստան այցելությանը: Ենթադրում եմ, որ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի՝ հայագիտական ամբիոնի ստեղծում, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների փոխանակում, մագիստրոսական ծրագրերի իրականացում և այլն»:

Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, իսկ պայմանգրի ստորագրումը դիտարկեց ոչ միայն համալսարանների, այլև երկու երկների միջև յուրատեսակ կամուրջ.«Այստեղ շատ են ժպտադեմ երիտասարդները.վստահ եմ՝ մենք միմյանցից սովորելու շատ բան ունենք, իսկ երկուստեք կազմակերպած կրթամշակութային ծրագրերը կիրագործեն այն, ինչը չեն կարողացել անել քաղաքական գործիչները»:

Համաձայնագրի ստորագրմանը հաջորդեց պատվիրակության այցը ՀՊՄՀ-ի թանգարան, որտեղ նրանք ծանոթացան բուհի պատմությանն ու ժամանակագրությունը:

Բուհ կատարած պաշտոնական այցի ընթացքում Սուրոմի Սաբոլչը ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես եկավ «Եկեղեցական օրենքների հայալեզու հավաքածուների ազդեցությունը համաշխարհային եկեղեցական օրենքների ձևավորման վրա» թեմայով բացառիկ դասախոսութամբ:

Ելույթի ընթացքում պրոֆեսորն անդրադարձավ այդ ոլորտում իր ուսումնասիրություններին՝ համոզմունք հայտնելով, որ հայալեզու եկեղեցական կանոնները հիմք են հանդիսացել համաշխարհային եկեղեցական կանոնների համար:

Դասախության ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին Սուրոմի Սաբոլչին՝ եկեղեցական պատմության իրարամերժ մի շարք փաստերի վերաբերյալ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հունգարիայի Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանի ռեկտորին շնորհեց ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում.«Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ հանդիպում 44-ամյա դոկտորի, ով քառակի դոկտորական թեզ է պաշտպանել:Դուք մեծ հեղինակություն և ճանաչում ունեցող գիտնական եք, որի դասախոսություններին ծանոթ են աշխարհի առաջատար համալսարններում: 280 մասնակցություն միջազգային հեղինակավոր գիտաժողովների, իսկ այսօրվա Ձեր դասախոսությունը չափազանց տպավորիչ էր»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու վստահեցրեց՝ ՀՊՄՀ-ում գործող հայագիտական ամբիոններն իրենց ներդրումը կունեան հայագիտության զարգացման գործում՝ նկատի ունենալով նաև Պազմանի Պիտեր Կաթոլիկ համալսարանի հետ համագործակցությունը:

Սուրոմի Սաբոլչին շնորհակալություն հայտնեց նման պատվի արժանացնելու համար՝ նշելով՝ խոստումներ չի ցանկանում տալ.ամեն ինչ կարվի գործանականում:
Պատվիակության այցը բուհ ամփոփվեց մշակութային ձեռնարկով, որին ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախորդ օրը Բրյուսելում ահաբեկչական գործությունների հետևանքով զոհվածների հիշատակը:

Համերգային ծրագրով հյուրերին ողջունեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ՀՊՄՀ դասախոսներն ու ուսանողները՝ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Հյուրերն այցելեցին նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, եղան Ծիծեռնակաբերդի հուշահահամալիրում, ծաղկեպսակ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: