ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցությունը շարունակվում է
04.12.2021
Համագործակցությունը շարունակվում է

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին ամերիկյան «Պերկինս» միջազգային վերապատրաստման մոդուլային ծրագրի գործընկերները։ Տևական ժամանակ է՝ համագործակցություն է ծավալվել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հետ։

Պերկինս միջազգային վերապատրաստման մոդուլային ծրագրի գործընկերներն ու ծրագրի մասնակից Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսները դեկտեմբերի 1-2-ը գիտագործնական աշխատանքներ իրականացրին Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Ապա հանդիպում-քննարկումներ եղավ ՀՊՄՀ-ում.մասնակիցներին տրվեցին լրացուցիչ նյութեր, թեստեր: Կողմերը քննարկեցին նաև վերապատրաստման շրջանակներում ուսումնասիրվող թեմաներ։

Ի դեպ, ծրագիրը բաղկացած է փոխկապակցված 4 մոդուլներից, որի ընթացքում նախատեսվում են թե՛տեսական, թե՛ գործնական ժամեր:

Հիշեցնենք, որ քննարկման արդյունքում, ծրագրի առաջին մոդուլի շրջանակներում որպես մասնակից ընդգրկվել էին նաև ՀՀ-ի առաջատար մանկաբույժները, նյարդաբանները, ակնաբույժները.նպատակը՝ առավել կարևորել միջմասնագիտական համագործակցային կապը:

Ծրագիրը շարունակական է: