ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագումար՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ
05.10.2016
Համագումար՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ

Մանկավարժական համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները վերլուծել են ԱՊՀ երկներում կրթության զարգացման հիմնական միտումները, մշակել ԱՊՀ տարածքում կրթական գործընթացի միասնական նոր մոտեցումներ, ինչպես նաև իրականացրել նորարական գիտամանկավարժական փորձի փոխանակում:

Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո: