2025 թվականը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի համար հոբելյանական է. լրանում է նորվեգացի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար, Հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի և իր հանձնախմբի՝ Հայաստան այցելության 100-ամյակը։ Մեծ մարդասերի Հայաստան կատարած պատմական ու կարևոր այցելությանը նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում թանգարանը նախաձեռնել է նաև «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» խորագրով համահայկական եռօրյա գիտաժողով։
Հարվիրում ենք մասնակցելու այս կարևորագույն նախաձեռնույթանը և հանդես գալու գիտական զեկույցով։
Եռօրյա գիտական նստաշրջանը կանցկացվի հոկտեմբերի 8-10-ը Երևանում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև սեպտեմբերի 22-ը, զեկուցման վերնագիրը, ամփոփումը և մոտավոր ծավալը ուղարկել fnansenmuseum@gmail.com էլ․ հասցեին։
Գիտաժողովի ժամանակացույցն ու ամբողջական ծրագիրը կներկայացվի սեպտեմբերի 26-ին։
Գիտական բոլոր զեկույցները կհրատարակվեն առանձին ժողովածուով, որոնց օրինակներից 2026 թվականին կուղարկվեն նաև Ձեզ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել վերը նշված հասցեին կամ զանգահարել ՝ +374 94 336-000 (Viber, Telegram, WhatsApp):
























