ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համատեղ սեմինար՝ Երևանի միջազգային դպրոցի աշակերտների համար
08.06.2023
Համատեղ սեմինար՝ Երևանի միջազգային դպրոցի աշակերտների համար

ՀՊՄՀ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը և ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը Երևանի միջազգային դպրոցի (QSI International School of Yerevan) հրավերով միջին և բարձր դասարանի աշակերտների համար «Առողջ ապրելակերպի» շրջանակներում կազմակերպել էին սեմինար։

ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը, ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» դիսպանսերային ծառայության ղեկավար Հարություն Սիմոնյանն ու 2-րդ ստացիոնար բաժանմունքի բժիշկ Աննա Ծառուկյանը համատեղ ներկայացրին առողջ ապրելակերպի հիմնախնդիրները:

Բժշկական գիտությունների թեկնածու Աննա Մարգարյանը ներկայացրեց ճարպակալման, ավելցուկային քաշի, Էներգետիկ ըմպելիքների չարաշահման ազդեցությունն ու դրանց բացասական հետևանքները դեռահասների օրգանիզմի վրա։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետները դեռահասներին իրազեկեցին թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի վնասակար ազդեցության հետևանքների մասին:

Սեմինարի ընթացքում ծավալվեց հարց ու պատասխան․ մասնագետները պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին, ներկայացված թեմաների վերաբերյալ ստացան սպառիչ պատասխաններ:

Դպրոցի՝ սովորողների բուժօգնության սպասարկման պատասխանատու Դուստրիկ Գասպարյանը, տնօրենության անունից շնորհակալություն հայտնեց կառույցների ներկայացուցիչներին՝ համատեղ սեմինարի անցկացման համար: