ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորում կայացավ արդեն ավանդական դարձած բացօթյա համերգ-ստուգատեսը։
Համերգին կատարումներով հանդես եկան Երաժշտության ամբիոնի նվագախմբերը, որոնք կատարեցին հայտնի և սիրված երաժիշտների ստեղծագործություններ։
Փողային նվագախմբի, քանոնահարների և դհոլահարների համույթների կատարումների շնորհիվ ներկաները ծանոթացան երկարամյա պատմություն ունեցող ազգային նվագարաններին։
Համերգի մասնակից ուսանողներն այն կարծիքին են, որ ամենամյա այս հաշվետու համերգները հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու և համերգներով հանդես գալու վստահությույն ձեռք բերելու տեսանկյունից։
Համերգ-ստուգատեսի կազմակերպիչներն էլ վստահ են, որ մարզերում կազմակերպվող այս համերգները կնպաստեն ազգային նվագարանների մասսայականացմանը, բուհի ճանաչողության ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորություն կտան ապագա երաժիշտներին հանդես գալ պրոֆեսիոնալ բեմերից։