ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական համերգ՝ նվիրված մանկավարժներին
05.10.2016
Ուսանողական համերգ՝ նվիրված մանկավարժներին

Ուսուցչի և կրթության ոլորտի աշխատակիցների միջազգային տոնին ընդառաջ՝ օրերս ՙՆարեկացի՚ արվեստի միությունում «Մանկավարժությունը որպես ապագայի մասնագիտություն» խորագրով համերգային ծրագրով հանդես եկան ՀՊՄՀ-ի ուսանողները:

Համալասրան-դպրոց կապի ամրապնդելու շրջանակներում ՀՊՄՀ-ի Մշակույթի կենտրոնի կազմակերպած ձեռնարկին հուրերին ողջունեց կենտրոնի տնօրեն Ժաննա Խաչատրյանը՝ ընդգծելով Մանկավարժական համալսարանի մեծ դերակատարությունը մանկավարժների պատրաստման գործում, իսկ վերջին շրջանում նաև կրթական նոր տեխնոլոգիաների ներդրումն ու դրա կարևորությունը:

Շնորհավորելով հանարապետության բոլոր ուսուցիչներին՝ հնչեցին Յ. Բրամսի, Կոմիտասի, Մ. Թարիվերդևի, Ֆ. Շոպենի, Գ.Սվիրիդովի, Արամ Խաչատրյանի, Ա. Վիվալդիի, Էդուարդ Դանիելյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները՝ համալսարանի ջութակահարների անսամբլի և մենակատարների կատարմամաբ , գեղարվեստական ղեկավար՝ Յյուրի Ավետիսյան:

Համերգի ավարտին ներկաներին ողջունեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Յյուրի Յուզբաշյանը, արվեստի և մշակույթի գործիչներ՝ ընդգծելով ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման գործում հանրապետությունում մանկավարժական խոշոր դարբնոցի կատարած մեծագույն աշխատանքը.վկայությունը՝ նաև մշակութային ձեռնարկն էր: