ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համերգաշար՝ ՀՊՄՀ-ի ուսանողների մասնակցությամբ
13.05.2022
Համերգաշար՝ ՀՊՄՀ-ի ուսանողների մասնակցությամբ

Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի անսամբլներն ու նվագախմբերը բուհի 100-ամյակի առթիվ համերգներով հանդես եկան Հայաստանի տարբեր քաղաքներում։

Օրերս համերգ-միջոցառում էր կազմակերպվել Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում։

Միջոցառմանը կատարումներով հանդես եկան դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը, Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի քանոնահարների «Զվարթնոց» համույթը։ Ձեռնարկը շարունակվեց Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում ցուցադրվեցին նրա ստեղծագործությունների տեսահոլովակները, ծավալվեց հետաքրքիր հարցուպատասխան։

Համերգ-միջոցառմանը ներկա էին Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, աշակերտներ հարակից գյուղերի տարբեր դպրոցներից։

Համերգ-միջոցառում էր կազմակերպվել նաև Աշտարակի մշակույթի տան դահլիճում։ Կատարումներով հանդես եկան ՀՊՄՀ-ի երաժշտության ամբիոնի ազգային նվագարանների, փողային գործիքների և ջազ նվագախմբերը, քանոնահարների «Զվարթնոց», դուդուկահարների և դհոլահարների անսամբլները: 

Ի դեպ, առաջին անգամ ազգային նվագարանների նվագախմբի ելույթը ղեկավարում էին 4-րդ կուրսի ուսանողները: Սա յուրատեսակ մոտեցում է, որ ավարտական քննություններին ընդառաջ կնպաստի ուսանողների հմտությունների կատարելագործմանը։