ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդես եկան համատեղ համերգային ծրագրով
27.04.2022
Հանդես եկան համատեղ համերգային ծրագրով

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Փողային և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի նվագախմբերը հանդես եկան համատեղ համերգային ծրագրով:

80-ամյա կրթական հաստատության պատմության մեջ հատուկ դպրոցի փողային նվագախումբն իր առանձնահատուկ դերն ունի: Ի դեպ, այն ամենամեծ մանկական նվագախումբն է Հայաստանում, որի շրջանավարտները հանդես են գալիս առաջատար մի շարք նվագախմբերում, այդ թվում՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ և Պրահայի կամերային:

Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր հատուկ դպրոցի սաները համերգի ընթացքում ներկայացրին աշխարհահռչակ երաժիշտների՝ Պակեի, Մանգանիի, Կավալլինիի, Ժենինի ստեղծագործությունները:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը ՀՊՄՀ-ի շրջանավարտ Տիգրան Լալայանն է:

Վերջինիս ղեկավարմամբ՝ նվագախումբը կատարեց Աստոր Պիացոլայի, Բաղդասար Գրիգորյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Յուրի Բալյանի ստեղծագործությունները: Հատուկ դպրոցի նվագախումբն աչքի ընկավ կատարողական վարպետությամբ և արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Համերգի երկրորդ մասում ՀՊՄՀ Փողային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Կոլյա Մարիտիրոսյանի նվագավարությամբ, ներկայացրեց Արա Գևորգյանի «Արցախ», Ռոբերտ Պետրոսյանի «Արևելյան պար» և Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ» ստեղծագործությունները: Համերգը եզրափակվեց Արմեն Մարտիրոսյանի «Հայկական բանակ» ստեղծագործությամբ:

Երաժշտութան ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արա Գևորգյանը old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ բուհի հոբելյանին նվիրված կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Վերջինս հավելեց՝  Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի հետ իրականացվել է երկարամյա համագործակցություն: Դպրոցի սաներից շատերը բարձրագույն կրթություն ստանում են Մանկավարժական համալսարանում: