ՀՊՄՀ-ի Գեղարվետական կրթության և Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողները համերգային համատեղ ծրագրով այցելեցին Արմավիրի մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոց:
Ներկայացվեցին դասական և հայ ժողովրդական նվագարանները, վոկալ երգեցողությունը, դրանց պատմության մասին ընդհանուր տեղեկություններ:
Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ բաժնի ուսանողները հանդես եկան «Մանկական նվագարանների անսամբլի» շրջանակներում, իսկ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին մի շարք հայտնի ստեղծագործություններ:
Երեխաներին հատկապես հետաքրքրեցին մանկական նվագարաններն ու դրանց կիրառումը տարրական դասարաններում:
Ծրագրի ղեկավարներն էին Երաժշտության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Անահիտ Գևորգյանը և Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Աննա Սիմոնյանը:
Համերգային ծրագրի ընթացքում ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների՝ հնչեց նաև հայրենասիրական երգ:
Ձեռնարկի ընթացքում կարևորվեց դպրոց-բուհ համագործակցությունը. առաջիկայում դպրոցի աշակերտները կհյուրընկալվեն ՀՊՄՀ-ի բուհի թանգարանում, իսկ դպրոցի երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով: