Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կրկին Մանկավարժական համալսարանում էր: Այս անգամ հերոսին ազգային-ազատագրական պարով դիմավորեցին պատմության և իրավագիտության ֆակուլտետում: Բաց-դաս հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողները և Երևանի № 8 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Ֆակուլտետի ուսանողները, իրենց պրակտիկայի ընթացքում, աշակերտներին ծանոթացնելով պատմության հաղթական էջերին, որոշել էին նրանց հնարավորություն ընձեռել Արցախյան ազատամարտի հերոսի հետ անձամբ շփվել: Ջերմ մթնոլորտում Արկադի Տեր- Թադևոսյանը լսարանին ներկայացրեց իր անցած մարտական ուղին՝ համեմված հետաքրքիր պատմություններով: Ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հայոց պատմության ամբիոնի դասախոս, հանդիպման նախաձեռնող Մարիամ Եղյանը, old.aspu.am-ի հետ զրույցում նշեց. «Նման հանդիպումներն էլ ավելի են ամրապնդում բուհ-դպրոց կապը»:
Աշակերտները շրջեցին բուհում, ծանոթացան բուհի պատմությանը, ժամանակագրությանը, ներկայիս գործունեությանը՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները: