ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում-քննարկում՝ նոր համագործակցության վերաբերյալ
28.08.2023
Հանդիպում-քննարկում՝ նոր համագործակցության վերաբերյալ

Մանկավարժական համալսարանում էր Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի Կլինիկական և խորհրդատվական հոգեբանության ֆակուլտետի անհատական և խմբային հոգեթերապիայի ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վարվարա Սիդորովան։

Վերջինս Միջազգային համագործակցության բաժնում հանդիպեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Հատուկ մանկավարժության բարձրագույն կրթության ոլորտի հայ և ռուս մասնագետները քննարկեցին երկու բուհերի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ արտթերապիայի ոլորտի զարգացմանն ուղղված դասախոսություններ, վերապատրաստումներ և փորձի փոխանակման այլ միջոցներ՝ մագիստրոսների և դասախոսների մասնակցությամբ։

Հանդիպմանը Վարվարա Սիդորովան ծանոթացավ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի գործունեությանը և հաճելիորեն զարմացավ, որ «Արտթերապիա»-ն բուհում ներառված է որպես առանձին մագիստրոսական ծրագիր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս հանդիպել՝ քննարկելու համագործակցության վերաբերյալ գործնական քայլեր։