ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում բնապահպանական ՀԿ-ների հետ
03.05.2017
Հանդիպում բնապահպանական ՀԿ-ների հետ

«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել էին «Էկոկրթությունը Հայաստանում» խորագրով հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնելով իրենց առաքելությունն ու գործունեությունը՝ նման միջոցառումներով փորձում են բարձրացնել էկոկրթության ոլորտում ուսանողների ներգրավվածությունը:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը ընդգծեց հանդիպման կարևորությունը, քանի որ էկոլոգիական կրթությունը անհրաժեշտություն է հատկապես ապագա մանկավարժների համար:

«Բնապահպանական խնդիրները յուրաքանաչյուրինս են. եթե չունենանք այդ ուղղությամբ գրագետ սերունդ, չենք ունենա ապագա»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց դեկանն ու հավելեց, որ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են. էկոլոգիան ներառված է դպրոցական ծրագրում որպես ընտրովի առարկա, սակայն ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ այն պետք է լինի պարտադիր:

Հանդիպմանը ներկա էին նաև Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի դասախոսները, որոնք Մանկավարժականում են երկու բուհերի միջև համագործակցության շրջանակներում: