«Աշխատաշուկան դինամիկ ու արագ զարգացող է.ուսանողներին համապատասխան գիտելիքներով և կարողություններով զինելու համար նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել մի հարթակ, որտեղ ներգրավված կլինեն ուսուցման գործընթացի կազմակերպման բոլոր շահառուները»,-այսօր ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացած հանդիպման ընթացքում նշեց ՀՊՄՀ-ի Համալասարան-գործատու համագործակցության ներկայացուցիչ Հրայր Օհանյանը:
Վերջինս նկատեց՝ Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակում արդենիսկ ստեղծվել է այդ հարթակը, որը հնարավորություն է տալիս հավաքագրել բոլոր շահառուների կարծիքներն ու պահանջները, որոնք այսօր առկա են աշխատաշուկայում, վերլուծել դրանք և ներկայացնել Համալսարանի համապատասխան բաժիններին՝ ուսումնական պլաններում ներառելու համար.««Արարատ»-ը եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով»,-հավելեց Հրայր Օհանյանը:
Համալսարան-գործատու համագործակցության շրջանակներում կայացած հանդիպմանը ներկա էին նաև Տեմպուսի «Արարատ» ծրագրի հայաստանյան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչը, անդրադառնալով կառույցի 70-ամյա պատմությանը, մանրամասնեց Հայաստանում ծավալած 23 տարվա գործունեությունը, խոսեց կառույցի նոր օրակարգի ու առաջիկա անելիքների մասին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանն էլ անդրադարձավ Հայաստանում ներառական կրթության ներդրման գործում կառույցի ունեցած դերակատարմանը, ինչպես նաև մասնագիտական աջակցությանն ու ներկայիս խնդիրներին:
«Ներառական կրթության ոլորտում անելիքները շատ են. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունն այս առումով չափազանց կարևոր է, ինչը կնպաստի նաև կրթության որակի բարելավմանը:Որակյալ մասնագետների պատաստում և ներառական կրթության շարունակակության ապահովում՝ նախադպրոցականից մինչև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ. սա է մեր ֆակուլտետի գլխավոր առաքելությունը»,-նշեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանն ու հավելեց՝ Մանկավարժական համալսարանը միշտ բաց է ու պատրաստ համագործակցության:
ՀՊՄՀ-ի Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման նպատակն էր նաև քննարկել աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները, ընդլայնել համագործակցութան շրջանակն ու առաջարկել որոշակի լուծումներ: