ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում հեղինակի հետ
24.03.2017
Հանդիպում հեղինակի հետ

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի  Արվեստի պատմության, տեսության և կառավարման ամբիոնի և ուսանողների համատեղ  նախաձեռնությամբ կայացավ «Հանդիպում հեղինակի հետ» խորագրով միջոցառում:  

Ֆակուլտետի հյուրը  բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանն էր՝  իր՝ «Միջօրե» գեղարվեստական ստեղծագործությամբ:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նորանշանակ  դեկան Արա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ  ներկայիս  լեզվաբաններին ու մշակութաբաններին հարկավոր են Սերգեյ Աղաջանյանի նման մտավորականներ.«Գրքի պատմվածքներն արտահայտում են հայի ոգին, մեզ շրջապատող իրականությունը, իսկ  վերնագրերը պատահական չեն ընտրված.դրանք արտացոլում են ստեղծագործությունների բովանդակությունը՝ շատ խոսուն են և խորքային»:  

Ուսանողները քննարկեցին գրողի՝ «Ես Հուդան եմ» ստեղածագործություննը, ապա ծավալվեց բուռն քննարկում, որի  ընթացքում հարցեր ուղղվեցին հեղինակին:

Սերգեյ Աղաջանյանը  նկատեց՝  գրածս պետք է խոսի ընթերցողի հետ.ուսանողները հաստատեցին՝ իրենք գրողի շնորհիվ սովորում են մտածել: