ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հարգանքի տուրք՝ Կեմերովոյի զոհերի հիշատակին
30.03.2018
Հարգանքի տուրք՝ Կեմերովոյի զոհերի հիշատակին

Կեմերովո…քաղաք, որ մի քանի րոպեում ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհին՝ դառնալով ցավի, ողբերգության կենտրոնը:

Հայաստանը ևս անտարբեր չմնաց բարեկամ ժողովրդի հետ կատարվածի հանդեպ. աշակերտներ, ուսանողներ, քաղաքացիներ այս օրերին ծաղիկներ, խաղալիքներ են դնում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:

Մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց դասախոսների և ուսանողների երթ ՌԴ դեսպանատուն ՝ հարգանքի տուրք մատուցելու Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին: Աբովյանականների երթին մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի չինացի ուսանողները, ինչը վկայությունն է այն բանի, որ ցավն ու վիշտը միավորում են բոլոր ժողովուրդներին: