ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հարգանքի տուրք մատուցեցին․․․
05.03.2025
Հարգանքի տուրք մատուցեցին․․․

ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ ազգային հերոս, ՀՀ ՊՆ առաջին նախարար,  ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակին․ այսօր՝ մարտի 5-ին Սպարապետը կդառնար 66 տարեկան:

Աբովյանականներն այցելեցին նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծանոթացան նրա կյանքին, գործունեությանն ու թողած  ժառանգությանը։

Թանգարանում ապագա մանկավարժներն ուսումնասիրեցին բազմաթիվ նյութեր, որոնք կապված են նրա կյանքի տարբեր փուլերի հետ՝ մանկությունից մինչև անկախ Հայաստանի պաշտպանության համար մղված պայքար։

«Այցը միտված էր բացահայտելու նրա մեծագույն նվիրումը հայ ժողովրդին և հայրենիքին, թողած անմիջական ազդեցությանը երկրի քաղաքական և ռազմական կյանքի վրա,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանն ու հավելեց,- Սպարապետ Վազգեն Սարգսյանը հայ ազգի հիշողություններում կմնա որպես հայրենիքին նվիրված բացառիկ առաջնորդ, ում  կենսագրությունը, խիզախությունն ու նվիրումը շարունակում է իր դրական ազդեցությունը թողնել սերունդների վրա»։

Ի դեպ,  ուսանողական կառույցի համագործակցությունների շրջանակում նախաձեռնությանն էին միացել նաև  Էրեբունի բժշկանան ակադեմիայի և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ուսանողները։