Ի գիտություն դիմորդների
06.06.2025
Հարգելի դիմորդ, ՀՊՄՀ-ի 2025-2026 ուստարվա բակալավրիատի ընդունելության ներբուհական քննությունների անցաթուղթն ուղարկվել է www.dimord.am կայքում գրանցված Ձեր էլեկտրոնային փոստին։ Խնդրում ենք այն տպել և քննությանը ներկայանալ նշված ժամից առնվազն 30 րոպե շուտ՝ պարտադիր ունենալով Ձեզ հետ անցաթուղթն ու անձը հաստատող փաստաթուղթը:
Ի դեպ, քննությունների ողջ գործընթացին ծնողները կարող են հետևել ուղիղ տեսակապով: Տեսակապի հղումը հասանելի կլինի քննությանը նախորդող օրը՝ www.old.aspu.am կայքի «Դիմորդ» բաժնում:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն։
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՊՄՀ-ի Ընդունող հանձնաժողով՝ +374 10 597069 կամ +374 77 597069։
























