ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանն օրերս համերգ-հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարանի ուսանողների հետ։ Համերգի ընթացքում քանոնահարուհին ներկայացրեց ազգային գործիքի կատարմամբ համարներ, ինչպես նաև ներկայացրեց Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի գործունեությունը։ Համագործակցության համար Հասմիկ Լեյլոյանին տրվեց հավաստագիր։
Այս համալսարանի հետ պրոֆեսոր Լեյլոյանը համագործակցում է երկու տարի․ առցանց հարթակում նա հանդես էր գալիս դասախոսություններով, ներկայացնում հայկական ազգային քանոնի և կատարողականության առանձնահատկությունները, տարբերությունները և այլն։
www.old.aspu.am-ի հետ զրույցում Հասմիկ Լեյլոյանը հավելեց, որ Արաբական Էմիրություններում քանոնը լայն տարածում ունի․ «Նրանք շատ հետաքրքրված են հայակական քանոնով, նրա առանձնահատուկ հնչողությամբ և յուրահատկություններով»,-հավելեց պրոֆեսրո Լեյլոյանը։
Վերջինս տեղեկացրեց նաև, որ ձեռք է բերվել համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն, մասնավորապես՝ դեկտեմբերի ունենալ համերգ քանոնահարների անսամբլի հետ համատեղ։ Պրոֆեսորը մեծ ցանկություն ունի, որ նման համերգներին հանդես գա նաև Մանկավարժական համալսարանի քանոնահարների համույթը, որը տարբեր ձեռնարկների շրջանակներում մշտապես հանդես է գալիս համերգներով։