ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հավաստագրեր և խորհրդանշական նվերներ հանձնեց բուհի 100-ամյակին նվիրված դասապլանի մրցույթի հաղթողներին։
Հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչները նախորդ տարի մասնակցել էին Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, «Pass» ուսումնական կենտրոնի և «Cambrigde Assessment English»-ի հետ համագործակցությամբ կազմակերպված մրցույթին։
Առաջին փուլում վերապատրաստված 25 ուսուցիչներից 2-րդ փուլը հաղթահարել էր 7-ը և ճանաչվել հաղթող։
Վերապատրաստումից հետ մրցույթի մասնակիցները ստեղծել էին դասապլան, որի առանցքում «Նախաձեռնող քաղաքացի» դաստիարակելու գաղափարն էր: Լավագույնը ճանաչվեցին Ստելլա Սարգսյանի՝ “We Don’t Need That Much to Be Happy” և Վեներա Մելքոնյանի՝ “Armenian Culture: Armenian Legends” թեմայով դասապլանները:
Ուսուցիչներին ողջունեց և հաջորդ վերապատրաստումներին մասնակցելու հրավիրեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։
Մրցույթի մասնակիցներն ընդգծեցին՝ ձևաչափը հետաքրքիր էր․ կցանկանային, որ այն լինի շարունակական:
Վերջիններս կփոխանակեն դասապլանները՝ իրենց դասարաններում դրանք դասավանդելու համար: