ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները»․․․
31.01.2023
«Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները»․․․

«Բանակը ստեղծվեց և թրծվեց պատերազմի բովում և դարձավ հայոց պետականության գոյության գրավականը։ Այն հայ ժողովրդի հավատն ու հպարտությունն է, որի հիմքը զինվորն է։ Չկա ավելի բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը»,- ՀՀ զինված ուժերի հիմնադրման 31-ամյակին նվիրված միջոցառմանը նշեցին ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի 7բ դասարանի սաները։

Բեմադրություն, ռազմահայրենասիրական երգ ու պար․ հիմքում՝ Հայոց բանակի ստեղծման պատմությունն է, հայրենիքն ամեն գնով պաշտպանելու առաքելության կարևորությունը, հայ զինվորի տոկունությունը, քաջագործությունն ու հավատը` վերջինիս երկարամյա չարչարանքը խաղաղություն կարժենա։

Աբովյանակներն ընդգծում են՝ թշնամու դեմ հաղթանակները տարվում են դեռ կռիվը չսկսած՝ նախ բարոյապես․ կռիվը միջոց է միայն՝ շոշափելի արտահայտություն տալու ներքին վստահությանն ու հաղթանակին։

Նկատում են՝ հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները․«Որքան էլ դժվար է ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ վեհություն տանող ուղին հաղթանակ է»։
ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի սաները երդվեցին պատվով շարունակել հայ զինվորի գործը․ մինչ հերթափոխը՝ հավատում են՝ զինվորն ամուր կպահի երկրի սահմանները, պատվով կկատարի հայրենիքի ու հողի առջև իր պարտքը։

«Յուրաքաչյուրս պետք է պաշտպանենք այն սուրբ հողը, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, իսկ հայ զինվորը պետք է կոփի իր կամքը բանակում ծառայելով։ Լինի կարգապահ, պարտաճանաչ ու հայրենասեր զինվոր՝ կյանքը չխնայելով հանուն հայրենիքի»։

Աշակերտները վստահ են՝ հայոց հողերը հետ կբերեն ու կամբողջացնեն հայրենիքի տարածքները։

Միջոցառման ավարտին` ախոյանների դեմ մարտնչող «Քոչարի» և պատգամ հայ մայրերին և ուսուցիչներին, որ շարունակեն դաստիարակել հերոսական ոգով հայրենասեր զավակների՝ նրանց մեջ սերմանելով սեր ու հարգանք դեպի հայրենիքն ու հայոց բանակը։

Միջոցառման ավարտին դպրոցականներին ողջունեց դպրոցի զինկոմ Ռուբեն Հովսեփյանը, որը վստահեցրեց․ հենց այս սերնդին է բախտ վիճակվելու տնօրենը։

ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց դասվարին՝ Մելինե Միքայելյանին, երաժշտության ուսուցչուհի Ազնիվ Բարեղամյանին, ուսուցչական կազմին՝ թիմային աշխատանքի, համագործակցության, անշահախնդիր և անմնացորդ նվիրումի, պարգևած հույզերի համար։