Օրերս Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն: Նորաբաց ամբիոնի վարիչ նշանակվեց հայագետ Բալինտ Կովաչը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականի սկզբին ստորագրվել էր երկկողման համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությանը, զարգացնել երկու համալսարանների միջև գիտական ու կրթական համագործակցությունը, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: Ի դեպ, 2016թ. սեպտեմբերից Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում և արդեն համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողներ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: 2017թ. այդ համալսարանը իրականացնել առանձին հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագիր:
Մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել կաթոլիկ համալսարանում՝ մեկ կիսամյակ: Փոխադարձաբար սպասվում է նաև նշված համալսարանի ուսանողների այցը ՀՊՄՀ:
Այսպիսով, գիտական և կրթական համագործակցությունը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև և հատկապես այդ համալսարանում Հայագիտության ամբիոնի հիմնականում և առաջիկայում նախատեսվող հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի բացումը, կարևոր քայլ է Եվրոպայում հայագիտության զարգացման ուղղությամբ:
Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը բարձրագույն պետական ուսումնական հաստատություն է, որը ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, գործում է Վատիկանի հովանու ներքո: Համալսարանը հիմնադրվել է 1635թ-ին Օսմանյան շրջափակման տարիներին, երբ արքեպիսկոպոս Պիտեր Պազմանին կառուցեց համալսարանը, որը դարակազմիկ նշանակություն ունեցավ Եվրոպայի կրթության և կրոնական մշակույթի պահպանման գործում: Նա համոզված էր, որ համալսարանը ազգի գոյատևման, բարոյական և մտավոր մշակույթի պահպանման միակ երաշխիքն է:
Համալսարանում գործում է միջազգային եկեղեցական օրենքի պատմության հետազոտական կենտրոն, հնէաբանական գեո-տեղեկատվական համակարգերի լաբորատորիա, հոգեբանական հետազոտությունների լաբորատորիա, 3D պատկերների մշակման և ստերեոգրաֆիայի հետազոտական խումբ և Տեղեկատվական Տեխնոլոգիաների և բիոնիկայի ֆակուլտետի ներքո գործող Ջեդլիկ Լաբորատորիաները, որոնց հետազոտական ուղղություններն են` Նանո-բիո տեխնոլոգիաներ, սենսորային ծրագրավորում, տելեներկայություն և լեզվական տեխնոլոգիաներ և այլն: