ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայարփի Հակոբյան
25.10.2022

Արտերկրում սովորելու երազանքս իրականություն դարձավ Էրազմուս Պլյուս ծրագրի շնորհիվ։

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ

Արտերկրում սովորելու երազանքս իրականություն դարձավ Էրազմուս Պլյուս ծրագրի շնորհիվ։

ՀՊՄՀ Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և Ավստրիայի Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարանի (Universität für Bodenkultur-BOKU) համագործակցության արդյունքում ուսանողների փոխանակման հնարավորություն էր ստեղծվել։ 2019 թվականի հոկտեմբերին ծրագրին մասնակցելու մրցույթ հայտարարվեց, որին որպես ամբիոնի ասպիրանտ դիմեցի և հնարավորություն ստացա մեկ կիսամյակով մեկնել Վիեննա՝ սովորելու և հետազոտություն իրականացնելու։

Չափազանց երջանիկ էի ընձեռված հնարավորության համար, սակայն Covid-19-ը փոխեց բոլոր պլանները և ծրագիրը անորոշ ժամանակով հետաձգվեց։

Միայն երկու տարի անց ուսանողների փոխանակման ծրագիրը վերսկսվեց և 2021 թվականի սեպտեմբերին վերջապես մեկնեցի։

Ուրախ եմ, որ հենց Վիեննայում անցկացրեցի կյանքիս այս ժամանակահատվածը։ Հրաշալի էր սովորել բնական գիտութունների բնագավառում եվրոպական առաջատար համալսարաններից մեկում, միևնույն ժամանակ բարդ էր և պարտավորեցնող։ Բազում դժվարություններ և մարտահրավերներ են եղել, որոնք հաղթահարելն ինձ ավելի ուժեղ, անկոտորուն և ինքնուրույն են դարձրել։

Մասնագիտական և անձնային աճի առումով այնտեղ անցկացրած ժամանակահատվածը շատ արդյունավետ եմ համարում։ BOKU-ում մասնակցել եմ մասնագիտական դասընթացների, գիտական սեմինարների և կոնֆերանսների, հետազոտական աշխատանք իրականացրել թեկնածուական ատենախոսության շրջանակնելում, շատ ակտիվ աշխատել համալսարանում ինձ կցված ղեկավարի հետ, ծանոթացել և աշխատել ոլորտում առաջատար մի շարք գիտնականների հետ, ձեռք բերել շատ լավ ընկերներ, հաստատել կապեր, բարելավել անգլերենի իմացությունը և իհարկե ճանապարհորդել։