ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելություն
02.06.2025

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2025/2026 ուսումնական տարվա հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելություն /վճարովի հիմունքներով/։

Հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները /օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին/:
3. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները:
4. 2 տպագրված հոդված կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
5. 3 լուսանկար /3x4 չափի/:
6. Ինքնակենսագրություն /CV/:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև նոյեմբերի 03-ը /ներառյալ/:

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն՝ 206 սենյակ, հեռ՝. 59-70-29:

 

Նորություններ