Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ժամկետային զինծառայող Սմբատ Մազմանյանը:
Ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն www.old.aspu.am ի հետ զրույցում նշեց՝ Սմբատ Մազմանյանը նախորդ ուսումնական տարում բուհն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, եղբայրը նույնպես ուսանում է ՀՊՄՀ-ում:
Սմբատ Մազմանյանի հոր ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը: Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ՀՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Սմբատ Մազմանյանի հարազատներին, զինակիցներին։