Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում մասնակցության և ուսման վարձի զեղչի հավաստագրեր հանձնվեցին «ASPU.login-2018» մրցույթի՝ անցողիկ շեմը հաղթահարած աշակերտներին:
Մասնակիցներին և հաղթողներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը և վստահեցրեց՝ մրցույթի կազմակերպիչները գոհ են դպրոցականների ցուցաբերած արդյունքներից: Դեկանը 11-12-րդ դասարանների աշակերտներին խորհուրդ տվեց կապը պահել մանկավարժական մայր բուհի հետ՝ գիտելիքներն էլ ավելի կատարելագործելու համար:
«ASPU.login-2018» մրցույթի հաղթողներին շնորհավորեցին նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Աշակերտներին հանձնվեցին նվերներ, մասնակցության և ուսման վարձի զեղչի հավաստագրեր, որոնցով 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բաժիններում սովորելու դեպքում կստանան ուսման վարձի զեղչ՝ 10-50 %-ի չափով:
Ի դեպ, օլիմպիադայի պատասխաններին և աշակերտների ցանկին կարող եք ծանոթանալ ֆակուլտետի էջում: