Մանկավարժական և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջև Erasmus+ կրեդիտային շարժունության մագիստրոսական ծրագրի շրջանակներում ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերից 2 մագիստրոս կմեկնեն Ֆինլանդիա՝ մեկ կիսամյակ Օուլուի համալսարանում սովորելու նպատակով:
Առցանց հարցազրույցի միջոցով անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ էին ներկայացրել Սկզբնական կրթության և Հատուկ կրթության ֆակուլտետների 2-ական ուսանող: Հարցազրույցը վարում էին Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դասախոս Վեսա- Մատտի Սարենիուսը և միջազգային ծրագրերի համակարգող Սարի Վահականգասը:
Գնահատումն իրականացվել է ուսանողների նախապես ներկայացրած մոտիվացիոն նամակի և հարցազրույցի հիման վրա.արդյուքնում՝ հաղթող են ճանաչվել Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Սիրանուշ Տոնոյանը և Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Նոնա Պետրոսյանը: