Մանկավարժական համալսարանի Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Լավագույն նկար սիրո մասին» մրցույթը:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողները, որոնցից անանուն քվեարկությամբ ընտրվեցին երեք լավագույն աշխատանքները:
Արդյունքներով՝ «Լավագույն նկար սիրո մասին» մրցույթում 1-ին տեղին արժանացավ Կուլտուրայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարտուն Համբարձումյանը, 2-րդ՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Գաբրիելյանը, իսկ 3-րդ տեղում Օտար լեզուների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Գեղեցիկ Վանցյանը:
Հաղթողներն ստացան նվերներ և պարգևներ: