ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեղինակային երեկո
02.03.2016
Հեղինակային երեկո

Օրերս Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ Գեղարվեստական կրթություն ֆակուլտետի Երաժշտության մանկավարժություն ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Աննա Հարությունյանի հեղինակային ստեղծագործությունների երեկոն:

«Սիրո անուրջներ» խորագիրը կրող միջոցառմանը հնչած յուրաքանչյուր երգ, հնչյուն և տող մարդկային ամենավեհ զգացմունքի՝ սիրո մասին էին, ոորնք իրենց անկեղծությամբ անմիջական կապ էին ստեղծում հանդիսատեսի հետ, ստիպում վերապրել իրենց սիրո անուրջը:

Համերգի ընթացքում հնչած ստեղծագործությունների շարքում էին «Իմը չես», «Ամեն սկիզբ իր ավարտն ունի», «Ես հեռանում եմ» և այլն, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը և արտահայտում էին հեղինակի անձնական ապրումները, հույզերը:

Սերն արտահայտվեց ոչ միայն երգերի, այլև բանաստեղծությունների տեսքով. վոկալ ստեղծագործությունների հետ զուգահեռ ներկայացվեցին «Անդորր», «Հրաժեշտ», «Հուշեր» գործիքային համարները, որոնք ուղեկցվեցին պարային բեմադրություններով:

Համերգին իրենց մասնակցությունն ունեցան ինչպես ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների ուսանողները, այնպես էլ հրավիրված երաժիշտներ:

Աննա Հարությունյանը շնրհակալություն հայտնեց հանդիսատեսին, կազմակերպիչներին և մասնակիցներին՝ չմոռանալով իր կոմպոզիցիայի դասախոս՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանին, ում ստեղծագործական շունչն ու ոգին նա մշտապես զգում է իր փոքրիկ երաժշտական պոեմներում: