ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հիշում ենք մեր հերոսներին․․․
28.06.2022
Հիշում ենք մեր հերոսներին․․․

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում անչափ հուզիչ և խորհրդանշական իրադարձություն էր․Կերպարվեստ բաժնի հեռակա ուսուցման համակարգի ուսանող, անմահացած հերոս Աժդահակ Կիրակոսյանի հարազատներին հանձնվեց նրա ուսումնառության տարիների ակադեմիական առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ։

Աժդահակ Կիրակոսյանը 2020 թվականին, պատերազմի մասին լուրն իմանալուն պես, կամավոր մեկնեց ճակատ։ Վերադառնալ, ցավոք, չհաջողեց։

Նա կլիներ այս տարվա երջանիկ շրջանավարտներից մեկը։ Բայց գերադասեց հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը, և կյանքը զոհեց հանուն վաղվա, հանուն այն երիտասարդների ապրելու իրավունքի, որոնց ինքը կոչված էր կրթել։

Փաստաթղթի հանձնման արարողությանը ներկա էին զոհված հերոսի հարազատները, դասախոսները, ֆակուլտետի դեկանն, ով պետք է Աժդահակին այսօր հանձներ ավարտական վկայականը։ Ավաղ ․․․

Ուսումնառության տարիների ակադեմիական առաջադիմության փաստաթուղթը, առանց վերջին 2 տարվա գրառման, հանձնվեց հերոսի քրոջը՝ Արուսիկ Կիրակոսյանին, որն, ի դեպ, բուհի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ է։