Հոբելենական գիտաժողով՝ Նվիրված Ավետիք Իսահակյանի 150 և Վահան Տերյանի 140-ամյակներին
23.09.2025
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը և Վ. Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը նոյեմբերի 5-ին՝ ժամը 13.00-ին, կազմակերպում են հանրապետական գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150 եւ Վահան Տերյանի 140-ամյակներին: Գիտաժողովը կայանալու է դասախոս-ուսանող ձեւաչափով:
Գիտաժողովին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտներ, մագիստրոսներ եւ ավարտական կուրսերի ուսանողներ՝ գիտական ղեկավարների հետ համահեղինակությամբ:
Թեմատիկ ուղղություններն են.
- Ստեղծագորածական ուղու եւ քննադատական ժառանգության հարցեր
- Հասարակական-քաղաքական եւ ազգային գործունեության շերտեր
- Գրական առնչություններ
- Թարգմանական գրականության շուրջ
- Լեզվաոճական առանձնահատկություններ
- Մեթոդաբանական հարցադրումներ
- Արվեստագիտական հարցադրումներ:
























