Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնը ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում այս տարի առաջին անգամ կազմակերպել էր «Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական մրցույթ։
Մրցույթի նպատակն էր հոգեբանության հետազոտությունների ոլորտում մեծացնել ուսանողների հետաքրքրությունների ոլորտը, ակտիվացանել գիտական կյանքը։
«Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական մրցույթին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, Արցախի պետական համալսարանի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի 12 ուսանող։
Հետազոտությունները արտակարգ իրավիճակների պայմաններում անձի հուզական վիճակների ուսումնասիրության, հարմարման խնդիրների, մասնագիտական գործունեության առանձնահատկությունների, հոգեսոմատիկ խնդիրների և դրանց դրսևորումների, հակասոցիալական վարքի պատճառականության, սոցիալ-հոգեբանական մեխանիզմների մասին էին:
Հանձնաժողովը բարձր գնահատեց ուսանողների կատարած հետազոտական աշխատանքները և վերջիններիս հանձնեց մասնակցության վկայականներ և մասնագիտական գրականություն:
Հոգեբանության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, կարևորեց մրցույթի հետազոտական բաղադրիչը և հույս հայտնեց, որ այն նոր հնարավորություններ կտա մասնագիտության մեջ կայանալու, վերլուծական միտքը զարգացնելու առումով։
Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանն նկատեց՝ համաշխարհային հոգեբանական գիտության մեջ չափազանց կարևոր է հետազոտական աշխատանքներ կատարելը, իսկ մրցույթը կօգնի հմտանալ սոցիալ-հոգեբանական ոլորտում հետազոտություններ իրականացնելու մեջ և բավարարելու մասնագիտության ժամանակակից պահանջները։