Մանկավարժական համալսարանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ամենամյա ուսանողական ֆորումն անցկացվեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որն այս տարի ճանաչվել է նաև Եվրոպայի մշակութային քաղաք:
Ֆորումին մասնակցում էին աշխարհի շուրջ 17 երկրներից ընտրված ֆրանսախոս ուսանողներ. Հայաստանի 7 մասնակիցների թվում էր նաև ՀՊՄՀ-ի պատմության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողի Ռուզաննա Սարգսյանը:
asp.am-ի հետ զրույցում մագիստրոսը վստահեցրեց՝ մասնակցությունը ոչ միայն ուրախալի էր, այլև մեծ պատիվ Հայաստանն ու հարազատ կրթօջախը ներկայացնելը:
«Արևաշատ Բուլղարիայից տպավորություններն անսպառ են: Տարբեր երկրները ներկայացնող մասնակիցները պետք է ներկայացնեին ազգային, մշակութային առանձանահատկությունները, որը չափազանց պատասխանատու էր: Հանդես եկանք առաջինը և եղանք լավագույնը»,-նշեց Ռուզաննա Սարգսյանը:
Վերջինս հավելեց, որ օտարերկրյա ուսանողները ջերմ տպավորություններ ունեին Հայաստանից, մասնավորապես՝ նախորդ տարի մեր երկրում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից՝ ընդունելությունից մինչև հագեցած ու հիշարժան ձեռնարկներ:
«Նոր ծանոթություններ, հաղորդակցվելու հմտություններ, ակտիվ ժամանց, ծանոթություն տարբեր երկրների մշակույթներ. այս և այլն հնարավորթյուններ ընձեռեց մասնակցությունը ֆորումին», հավելեց ՀՊՄՀ-ի մագիստրոսը: