Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ապրիլի 1-5-ը ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի պետ, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Մարիաննա Հարությունյանը և Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Թերեզա Ազատյանը հյուրընկալվեցին Իտալիայի Մաչերատայի համալսարանում:
Այցելության ընթացքում նրանք մասնակցեցին համալսարանում կազմակերպված «Գերազանցության շաբաթ»-ին, հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկան դասախոսություններով, ինչպես նաև ներկայացրին հայկական մոտեցումները ներառականության ոլորտում:
Այցելության ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները հստակ սահմանված ծրագրայի ուղղվածությամբ:
Նշենք, որ Մաչերատայի համալսարանի հետ Մանկավարժական համալսարանի համագործակցությունը մեկնարկել է 2018 թվականից Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: