Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Իննա Սարկիսյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Դավիթ Սարգսյանը բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 22-27-ը աշխատանքային այցով Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանում էին:
Հանդիպման առաջին օրը ռուս գործընկերները ներկայացրին համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մանկավարժության և տարբեր առարկաների դասավանդման մեթոդիկաների նորարարությունները, աշխատանքի ռազմավարական ուղղությունները և ուսուցման նոր տեխնոլոգիաները:
Այցի ընթացքում Ռուբեն Միրզախանյանը հանդես եկավ «Հայաստանի կրթական համակարգը. անցյալը, ներկան և ապագան» թեմայով դասախոսությամբ, ինչն արժանացավ ներկաների հետաքրքրությանը: Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց նաև ՄՄՊՀ-ի ռեկտոր Ալեքսանդր Սեմյոնովի հետ և քննարկեցին երկու համալսարանների համագորակցության վերաբերյալ արդի հիմնախնդիրներ, նախանշվեցին նոր նախագծեր և պլաններ:
ՀՊՄՀ-ի պատվիրակները հանդիպեցին բուհի համապատասխան ինստիտուտների կազմի հետ: Պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը ռուս գործընկերներին ներկայացրեց Գեղարվեստական կրթության և Դիզայնի և դեկրատի- կիրառական արվեստի ամբիոնի աշխատանքներն ու ուղղությունները, ինչպես նաև կիրառական արվեստի զարգացման հեռանկարները:
Անուշ Եղիզարյանը ծանոթացավ Արվեստի ինստիտուտի ստեղծագործական, ուսանողների դիզայներական աշխատանքներին, ուսումնասիրեց Ինստիտուտի աշխատանքների առաջնահերթ ուղղությունները: Վերջինս ներկայացրեց հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի առանձնահատկությունները, նոր ուղղությունները: Ռուս գործընկերները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով ցուցադրական նյութեր, այդ թվում՝ նաև համակարգչային տեխնոլոգիաներով: Այնուհետև, Անուշ Եղիազարյանը հանդես եկավ հայկական գոբելենների մասին զեկույցով:
ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Անուշ Եղիրազարյանը Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի Արվեստի ինստիտուտի կողմից արժանացավ պատվավոր պրոֆեսոր կոչման:
Նախանշվեցին ՄՄՊՀ-ի Արվեստի ինստիտուտի և ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի համագործակցության հիմնական ուղղությունները:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Իննա Սարկիսյանը հանդիպեց համալսարանի Բանասիրական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին, ծանոթացրեց ՀՀ-ում, ապա նաև ՀՊՄՀ-ում ռուսաց լեզվի դրվածքին, մասնավորապես՝ նախանշեց խնդիրների շրջանակը կապված իմագոլոգիայի զարգացման անհրաժեշտության հետ և գործարկել աշխարհում ռուսաց լեզվի կիրառման հարցերը, ինչպես նաև ներկայացրեց ՀՊՄՀ-ի ռուսաց լեզվի ամբիոնի հիմանական խնդիրները, ծանոթացավ Ինստիտուտի ծրագրերին, ուսումնական և մեթոդական ձեռնարկներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի Ռուսաց լեզվի ամբիոնում ռուս մասնագետների հնարավոր աշխատանքի, հայ գործընկների վերապատրաստումների մասին հարցերը: Կարևորվեցին նաև երկու բուհերի ուսանողների ինտերակտիվ շփման մեթոդները և ռուսերենի ոչ բավարար իմացությամբ ուսանողների մասնակցությունն ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային դպրոցներին՝ նպաստելու լեզվական անջրպետի հաղթարմանը:
Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի աշխատակիցները նախանշեցին դասախոսության և վարպետության դասերի հիմնական թեմաները, որոնք կներկայացվեն առաջիկայում Հայաստան կատարած փոխադարձ այցի շրջանակներում:
Հանդիպման մասնակիցները նախանշեցին ՄՄՊՀ-ի Բանասիրական ինստիտուտի և ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի համագործակցության վերաբերյալ այլ հարցեր ևս:
Այցի շրջանակներում Մանկավարժական համալսարանի պատվիակությունը ներկա գտնվեց Մոսկվայի մանակավարժական պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Սեմյոնովի դասախոսությանը:
Աշխատանքաին հանդիպում ունեցավ նաև Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով ռուս գործընկերների հետ միասին ծանոթացավ կաբելային և անլար կապի միջոցներին, դրանց հասանելիությանն ու կառավարմանը:
Հանդիպման ընթացքում փորձի փոխանակման միջոցով նախանշվեցին ծրագրավորման ոլորտում համագործակցության, ներքին համակարգչային ցանցի կառուցման, քննարկման, կապի ծառայության ներդրման, ընթացիկ ծառայությունների ու սերվերային համակարգի անվտանգության հարցեր:
Քննարկվեցին նաև արդիական այլ հարցեր, մասնավորապես՝ ուսումնական պրոցեսում ՏՏ գործիքակազամի կիրառման, ավտոմատացման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ամփոփեցին հայկական պատվիրակության այցի արդյունքները, ինչպես նաև Ինստիտուտներում կազմակերպվեցին կլոր սեղաններ՝ նախանշվեցին հետագա համագործակցության բազմաթիվ պլաններ ինչպես Մոսկվային մանկավարժական պետական համալսարանի, այնպես էլ Բանասիրական և Արվեստի ինստիտուտների հետ: