ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի պրոռեկտորն աշխատանքային այցով Կիևում է
17.10.2016
ՀՊՄՀ-ի պրոռեկտորն աշխատանքային այցով Կիևում է

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը եռօրյա աշխատանքային այցով Մ.Պ.Դրագոմանովի անվան ազգային պետական մանկավարժական համալսարանում է:

Այցի առիթը համալսարանի անունը կրող անվանի գիտնական, մանկավարժ, գործիչ Մ.Պ Դրագոմանովի ծննդյան 175-ամյակին նվիրված ձեռնարկն է:

Մհեր Մելիք-Բախշյանն աշխատանքային այցի երկրորդ օրը մասնակցել է Եվրոպայի մանկավարժական համալսարանների ասոցիացիայի պլենար նիստին:

Մասնակիցները քննարկել են «Մանկավարժական կրթություն ունեցող մագիստրոսների պատրաստումը Եվրոպայի սոցմշակութային տարածքում» թեման:

Աշխատաքային այցի երրրոդ օրը պրոռեկտորը մասնակցել է Մ.Պ.Դրագոմանովին նվիրված տոնական միջոցառմանը, ապա համալսարանում ունեցել աշխատանքային հանդիպումներ: