ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ռեկտորն արժանացել է  «Պիտեր Պազմանի» մեդալի
02.11.2016
ՀՊՄՀ-ի ռեկտորն արժանացել է  «Պիտեր Պազմանի» մեդալի

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանն արժանացել է Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի «Պիտեր Պազմանի» մեդալի:

Այն Կաթոլիկ համալսարանի բարձրագույն պարգևն է:

Հունգարացի կարդինալ, փիլիսոփա,  աստվածաբան, հռետոր, հունգարական գրական արձակի հիմնադիր Պիտեր Պազմանին ծնվել է 1570 թվականին Տրանսիլվանյայում: Լինելով բողոքականների ընտանիքից՝ նա 13 տարեկանում դառնում է կաթոլիկ և միանում Ճիզվիտների միաբանությանը:

1589-1592 թվականներին սովորել է Վիեննայի համալսարանի փիլսոփայության ֆակուլտետում, իսկ ավելի ուշ աստվածաբանություն է ուսումնասիրել Հռոմի Հայրապետական Գրիգորյան համալսարանում: Այստեղ նա օծվում է որպես հոգևորական, իսկ 1597 թվականին ստանում աստվածաբանության դոկտորի կոչում: Օժտված լինելով հռետորական մեծ տաղանդով, և որպես նվիրյալ կաթոլիկ՝ նա տարածում է կաթոլիկությունը Հունագարիայում՝ հատկապես ազնվականության շրջանակներում: 

Նրա ստեղծագործությունները՝ հատկապես 1613 թվականին գրված «Ճշմարտության ուղեցույցը», ունի գրական, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական մեծ նշանակություն: 

1616 թվականին Պիտեր Պազմանին նշանակվում է որպես Էստերգոմի արքեպիսկոպոս, այսպիսով դառնալով Հունգարիայում կաթոլիկ եկեղեցու հիմնական հովվապետ: Հանդիսանում է մի շարք կաթոլիկ կրթական հաստատությունների հիմնադիր: