Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի Խորհրդի որոշմամբ արժանացավ պատվավոր պրոֆեսորի կոչման, ապա հանդես եկավ զեկույցով:
Աշխատանքային այցով Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանում գտնվող Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մասնակցել է բուհի Գիտական խորհրդի նիստին: Նաև ունեցել է դասախոսություն՝ «Հայաստանի կրթական համակարգը. անցյալը, ներկան և ապագան» թեմայով, ինչն արժանացավ ներկաների հետաքրքրությանն ու բուռն արձագանքին:
Ռուբեն Միրզախանյանը Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Սեմյոնովին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով: