ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի շրջանավարտները՝ «Լավագույն օպերատորներ»
02.11.2021
ՀՊՄՀ-ի շրջանավարտները՝ «Լավագույն օպերատորներ»

«Կինեմատոգրաֆիստների տանը» կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության էին ներկայացվել նախորդ երեք տարիներին ինչպես էկրան բարձրացած, այնպես էլ հեռուստատեսային ֆիլմեր:

Ռեժիսորների, կինոքննադատների, պրոդյուսերների, նկարիչների, օպերատորների, սցենարիստների ու լրագրողների գիլդիաներում ներառված էին մի քանի անվանակարգեր:

Կինոօպերատորների գիլդիայում բոլոր անվանակարգերում հաղթող ֆիլմերի օպերատորները իրենց մասնագիտական կրթությունն ստացել են Մանկավարժական համալսարանում։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում լավագույն օպերատորը Սուրեն  Թադեւոսյանն է՝ «Էրկեն կիշեր» ֆիլմի համար, իսկ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմ»-ի լավագույն օպերատորը Արթուր Ուստյանը՝ «Որբություն» ֆիլմի համար։ Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատորը Արթուր Ղարայանն է՝  «Արցախը հավերժության եզրին» ֆիլմի համար, իսկ հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատորը՝ Միհրան Ստեփանյանը՝ «Թողություն» ֆիլմի համար։

ՀՊՄՀ-ի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանն www.old.aspu.am-ի հետ զրույցում ուրախությամբ նկատեց՝ տարբեր տարիների շրջանավարտների նման հաջողությունը հպարտություն է բուհի համար։

«Խստապահանջ ժյուրին լավագույն օպերատորներին որոշել էր՝ հաշվի առնելով նաև տեխնիկական և գեղարվեստական լուծումների հանրագումարով։ Նման մրցանակաների արժանանալը ցույց է տալիս, որ նրանք զբաղվում են պրոֆեսիոնալ գործունեությամբ»,-նշեց Ռուբեն Երզնկյանն ու կարևորեց կինոօպերատորների  գիլդիայի հիմնումը, որը նշանավորվեց մրցանակաբշխությամբ։